00:00:00

Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի անունից ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուրում»

16:05, 02 ապրիլ 2019

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ են դրվել ապրիլյան զոհերի հիշատակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը: «Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հավերժ փառք և խոնարհում», - ասված է գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր