00:00:00

Հետախուզական որոշակի տվյալներ եղել են, սակայն  ես դրանք չեմ կարող բացահայտել. Գաբրիել Բալայան

14:13, 02 ապրիլ 2019

Այո, հետախուզական որոշակի տվյալներ եղել են, սակայն  ես դրանք չեմ կարող բացահայտել, քանի որ դրանք օրենքով պահպանվող տեղեկատվություն են։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապրիլյան պատերազմից առաջ հետախուզությունը որոշակի տեղեկություններ իմացել է, թե ոչ: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ժամանակին արած հայտարարությանը, թե այդ պատերազմը Ադրբեջանի ԵՏՄ մտնելու մասին է եղել, Բալայանն արձագանքեց. «Դա քաղաքական գնահատական է, եւ չէի ցանկանա խոսել մի բանից, որից մակերեսորեն տեղեկություն  ունեմ։ Եթե վարչապետը նման հայտարարություն է արել, ես ինքս չեմ լսել, ապա ես համոզված եմ, որ համապատասխան հիմքեր ունենալով է հայտարարել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր