00:00:00

«Եռաբլուրում» կոտրել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենայի ապակին ու թալանել այն

13:48, 02 ապրիլ 2019

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար եւ թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար: Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Եռաբլուր» էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այդ ընթացքում «Եռաբլուրում» ուժեղացված հսկողություն էին իրականացնում ոստիկանները: Իրավապահները թույլ չեն տվել պանթեոնի վերեւի հատվածում կայանել ավտոմեքենաները, ուստի մարդիկ ստիպված են եղել ոստիկանների ուղղորդմամբ մեքենաները կայանել նրանց նշված վայրում, իսկ երբ վերադարձել են՝ հայտնաբերել են ավտոմեքենաները թալանված: Նշենք, որ երկրորդ ավտոմեքենան եղել է NEWS.am-ի թղթակիցներից մեկինը, որից գողացել են դրամապանակ եւ համակարգիչ: Տուժածները դիմել են իրավապահներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր