00:00:00

ՄԻՊ-ն ահազանգում է մանկապարտեզներում ջրի բաժակների ու շշերի միջոցով վարակների հնարավոր տարածման մասին

11:22, 02 ապրիլ 2019

Մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերը կարող են վարակների տարածման աղբյուր հանդիսանալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ծանո՞թ են ձեզ այսպիսի տեսարանները։ Այո՛, մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերն են։ ՄԻՊ-ի Facebook-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է. «Գիտե՞ք, որ ջուր խմելու այս եղանակները ռիսկային են վարակների տարածման տեսանկյունից, քանի որ երեխաները հեշտությամբ կարող են խմել մեկը մյուսի շշից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ շշերը հիմնականում միանման են, իսկ տարբերանշանները՝ շփոթեցնող: Ըստ այդմ, անհրաժեշտ է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի N 857 հրամանում կատարել փոփոխություն՝ հստակ կարգավորումներ նախատեսելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների կողմից խմելու ջրից օգտվելու համար՝ հաշվի առնելով վարակների տարածման ռիսկերը: Այդպիսին կարող է լինել հստակ ամրագրված նորը, ըստ որի երեխաներին կտրամադրվեն բացառապես անհատական օգտագործման այնպիսի բաժակներ, որոնք նրանց համար հեշտ տարանջատելի լինեն մյուս բաժակներից կամ մեկանգամյա օգտագործման բաժակներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր