00:00:00

Ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովումը հաստատության տնօրենի պարտականությունն է. Արևիկ Անափիոսյան

21:59, 01 ապրիլ 2019

ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովումը հաստատության տնօրենի պարտականությունն է. «Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև դպրոցների ջեռուցման վերաբերյալ ստացվող ահազանգերը` տեղեկացնում ենք, որ ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովումը հաստատության տնօրենի պարտականությունն է: ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպատերանների կողմից ջեռուցման ժամանակաշրջանի որևէ սահմանափակում չկա: Ուսումնական հաստատության ջեռոուցումն իրականացվում է ըստ անհրաժեշտության` ՀՀ առողջապահության նախարարի 28.03.2017թ. հրամանով հաստատված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին համապատասխան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր