00:00:00

Մահացել է Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան

21:36, 01 ապրիլ 2019

Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա երեխան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Ցավով տեղեկացա, որ քիչ առաջ Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան։ Դժբախտաբար, բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։ Ցավակցություններս եմ հայտնում երեխայի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Պետք է հնարավորինս ուշադիր ու հոգատար լինենք՝ նմանօրինակ դեպքերը բացառելու համար»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին՝ ժամը 22:04-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս էր բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել էր Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այրվածքներ ստացած երեխայի ընտանիքը բնակվում էր հրդեհված մեքենայում, նրանք կորցրել էին իրենց բնակարանը, ԴԱՀԿ ծառայությունը դուրս էր հանել ընտանիքին ու վերջիններս տեղավորվել էին մեքենայի մեջ: Հրդեհի հետեւանքով այրվել էր աղջնակի մարմնի 40 տոկոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր