00:00:00

ՀՀ դեսպանը հանդիպել է Նիդերլանդների VVD կուսակության քաղաքական հարցերով խոսնակի հետ

21:15, 01 ապրիլ 2019

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ապրիլի 1-ին հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսացության (VVD) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սվեն Կոպմանսի (Sven Koopmans-ի) հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել վերջին շրջանում հայ-հոլանդական հարաբերությունների աշխուժացման կապակցությամբ՝ վկայակոչելով բարձր մակարդակի հանդիպումները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Դեսպան Բալայանը Սվեն Կոպմանսին ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ կարևորելով բարեկամ պետությունների աջակցությունը դրանց իրագործմանը։ Նա զրուցակցին տեղեկացրել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին՝ շեշտելով, որ Հայաստանի համար առաջնահերթություն են մնում Արցախի կարգավիճակն ու նրա բնակչության անվտանգության ապահովումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր բնագավառներում Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների շուրջ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր