00:00:00

Արսեն Թորոսյանը չի պատրաստվում հրաժարական տալ կոռուպցիայի կասկածանքով փոխնախարարի ձերբակալությունից հետո

20:12, 01 ապրիլ 2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի պատրաստվում հրաժարական տալ կոռուպցիայի կասկածանքով փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալությունից հետո:  Ապրիլի 1-ին «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախարարը: Միեւնույն ժամանակ Թորոսյանը չբացառեց, որ կոռուպցիոն սկանդալը բացասաբաար կազդի իր վարկանիշի վրա: Նախարարը հիշեցրեց, որ անցյալ տարվա մայիսին նա անձամբ Դավթյանին խորհուրդ էր տվել փոխնախարարի պաշտոնի համար: Նրա խոսքով՝ մեղքի ապացուցման դեպքում, երկու կողմերը՝ ինչպես Դավթյանը, այնպես էլ նրան կաշառք տված անձը պետք է ամենախիստ պատիժը կրեն:   Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն կաշառքը տվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Թորոսյանը խոստովանեց, որ ոչ մի տեղեկություն չունի այն մասին՝ արդյոք այդ տեղեկատվությունը  համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Նա հայտնեց, որ պետպատվերի շրջանակում ֆինանսավորման բաշխման ժամանակ Ինստիտուի հատկացրած միջոցների ծավալը կրճատվել է 200 մլն դրամով: Հատկանշական է, որ ԱԱԾ հաղորդագրոեւթյունում նշվում էր, որ կաշառք տված անձը ցանկացել է լրացնել ֆինանսավորման դեֆիցիտը եւ իր համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել: Թորոսյանը նշեց, որ այսուհետ ֆինանսավորումը հատկացվում է ելնելով մատուցվող ծառյությունների ծավալից, այլ ոչ թե նրանից, թե ով է այս կամ այն հիվանդանոցի տնօրենը: Հիշեցնենք, որ կաշառքի փոխանցման փաստով ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործ է հարուցվել: Մարտի 30-ին բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է: Կաշառքի փոխանցման մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով նրա տարիքը եւ առողջական վիճակը, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր