00:00:00

Ռուսաստանը պատրատ է շարունակել աջակցել ղարաբաղյան կարգավորմանը. Պուտին

17:09, 01 ապրիլ 2019

Ռուսաստանը պատրատ է շարունակել աջակցել ղարաբաղյան կարգավորմանը: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել կարգավորման  առանցքային  կողմերի լուծման որոնումներում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի մասով: «Փաշինյանը տեղեկացրեց մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցով կայացած հանդիպման արդյունքների մասին եւ շնորհակակլություն հայտնեց  ռուսական կողմին բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդական դերի համար», - ասվում է  հաղորդագրությունում: Բացի այդ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության հարցերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր