00:00:00

Բրազիլիայի դեսպանը Արարատ Միրզոյանին է ներկայացրել հայ-բրազիլական հարաբերությունների օրակարգը

16:18, 01 ապրիլ 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում  Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան  Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին: ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը,  կարեւորելով  երկու երկրների միջեւ գոյություն ունեցող  բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանց առավել խորացմանն ու ընդլայնմանը կնպաստի նաեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը: Արժեւորելով  Հայաստանի եւ Բրազիլիայի օրենսդիր մարմինների միջեւ  առկա փոխգործակցությունը՝  Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է  Հայաստան-Բրազիլիա  բարեկամական խումբը, ինչն իր հերթին խթան կհանդիսանա  համագործակցության աշխուժացման համար: Ազգային ժողովի  նախագահը  շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով միջազգային հարթակներում ցեղասպանությունները դատապարտող ու կանխարգելող նախաձեռնություններում համագործակցության կարեւորությունը: Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ջերմ  հարաբերությունների ամրապնդմանը: Նա եւս կարեւորել   է իրավապայմանագրային դաշտի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը` երկու երկրների կապերի  խորացման գործում: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դեսպանն արժեւորել է բրազիլահայ համայնքի դերակատարությունը` ընդգծելով նաեւ նրանց ակտիվ գործունեությունն ամենատարբեր ոլորտներում: Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն Ազգային ժողովի նախագահին  է ներկայացրել հայ-բրազիլական հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները եւ փոխգործակցության օրակարգը: Արարատ Միրզոյանն այդ հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել: Կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր, կարեւորել  փոխգործակցության ակտիվացումը  մասնավորապես  զբոսաշրջության,  գյուղատնտեսության ու  գիտակրթական ոլորտներում, ինչպես նաեւ ներդրումների խթանման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր