00:00:00

Նման «կատակի» հեղինակը, պատվիրատուն ոչ հայ է, ոչ քրիստոնյա, ոչ մարդ

13:08, 01 ապրիլ 2019

Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է. Զուգարանի թղթի արժեք էլ չունեցող սոցիալական հարթակներց մեկը իբր ապրիլմեկյան «կատակ» է արել , թե Սերժ Սարգսյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նման «կատակի» հեղինակը, պատվիրատուն ոչ հայ է, ոչ քրիստոնյա, ոչ մարդ: Այ անհայրենիք, անհավատ, անհայտ ծագման ամեոբաներ, Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է. իր ու իր ընտանիքի կյանքը նաև ձեր նմանների անիմաստ գոյության համար վտանգած մարդ և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության պատմություն կերտած պետական այր է: Չնայած ձեր նմաններին ի՞նչ եմ բացատրում: Հ.Գ. Սերժ Սարգսյանի հիվանդությամբ միայն թուրքն ու ադրբեջանցին կուրախանա: Ավելին թույլ չեմ տա ասել: Հ.Հ.Գ Արցախի բոլոր հերոսներին և մեր երկրին ծառայություն բերած ազգային գործիչներին մաղթում եմ առողջություն, երկար տարիների կյանք: Համբերություն ձեզ, սա էլ կանցնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր