00:00:00

Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է խաղաղապահ առաքելություններին առնչվող հարցեր

11:21, 31 մարտ 2019

Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուայի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է մասնագիտացված և ֆրանկոֆոն ստորաբաժանումների պատրաստությունը, Հայաստանում ուսումնական կարողությունների և ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը։ Քննարկվել են նաև Սիրիայում մարդասիրական առաքելության ՄԱԿ-ի համագործակցության հնարավորությունները»,– ասվում է Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր