00:00:00

Երեւանում սպասվում են տեղումներ

18:12, 30 մարտ 2019

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով: «Հայպետհիդրոմետից»  հայտնեցին, որ Երեւանում մարտի 30-ի ցերեկը, 31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0+2, վաղը ցերեկը՝ +6+8: Օդի ջերմաստիճանը՝ մարզերում. Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -3+2, Կոտայքի լեռներում գիշերը` -3-8, ցերեկը՝ -3+2, Կոտայքի նախալեռներում գիշերը` -1+1, ցերեկը՝ +3+5, Սեւանա լճի ավազանում գիշերը` -3-8, ցերեկը՝ -3+2, Լոռիում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0-3, Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը` -1+3, Արագածոտնի լեռներում գիշերը` -3-8, ցերեկը՝ -3+2, Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0+2, ցերեկը՝ +4+6, Արարատում գիշերը` +1+3, ցերեկը՝ +7+9, Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+9, Վայոց ձորի լեռներում գիշերը` -3-8, ցերեկը՝ -3+2, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը՝ +7+9, Սյունիքի հովիտներում` գիշերը` 0+4, ցերեկը՝ +5+8, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -2+1, Լեռնային Ղարաբաղում գիշերը` -1+2, ցերեկը՝ +2+5:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր