00:00:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

16:06, 30 մարտ 2019

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, որը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: «Գլխավոր քարտուղարը ողջունում է առաջնորդների կողմից արված շեշտադրումները՝ ուղղված խաղաղությանը համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու հաջող բանակցությունների իրականացմանը միտված հետագա քայլերի իրականացմանը: Նա նաև ողջունում է նրանց վերահանձնառությունը՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմն ու հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպես նաև շարունակելու երկխոսությունը՝ գտնելու հակամարտության խաղաղ կարգավորումը: Գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց կարևոր միջնորդական առաքելության համար և վերահաստատել է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը նրանց շարունակական ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր