00:00:00

Դավիթ Տոնոյանը Հունաստանի եւ Կիպրոսի պաշտպանության նախարարների հետ քննարկել է առաջիկա համատեղ ծրագրերը

15:30, 30 մարտ 2019

Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ եռակողմ պաշտպանական համագործակցության շրջանակներում մարտի 29-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի եւ Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։ ՊՆ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում երեք պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ռազմաքաղաքական հնարավոր զարգացումները եւ առաջիկա համատեղ ծրագրերը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում առավել սերտ համագործակցելու ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերներին ներկայացրել է Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության որոշ մանրամասներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր