00:00:00

«Տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ի փոխարեն լինելու է «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Տոնոյանը՝ Նյու Յորքում

14:02, 30 մարտ 2019

Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը փոխում է, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-ասել է նախարարը: «Ոչ մի բան չի զիջվելու: Հնարավոր են կոմպրոմիսներ»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ Հայաստանը ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները: «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր