00:00:00

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է

00:58, 30 մարտ 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Մ-3 միջպետական ավտոճանապարհի Գեղարոտ-Ծիլքար հատվածը (մերկասառույց) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի Մարտունի, Գավառ, Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի (մերկասառույց) տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր