00:00:00

Դավիթ Տոնոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին իրազեկել է Սիրիայում հումանիտար առաքելության մանրամասների մասին

22:00, 29 մարտ 2019

ԱՄՆ այցի ընթացքում այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Բեյլի հետ։ Այս մասին իրե ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային իրադրությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով միջազգային խաղարար առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանը, Դավիթ Տոնոյանը կարևորել է ԱՄՆ Գլոբալ խաղաղապահության ուղված գործողությունների նախաձեռնության (GPOI) ծրագրի շրջանակներում իրականացվող աջակցությունը ու դրա շարունակական բնույթը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին իրազեկել է Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելության որոշ մանրամասների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր