00:00:00

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

19:47, 29 մարտ 2019

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները: Մարտի 28-ի երեկոյան ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն իրականացրեց մայրաքաղաքում: Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 մեքենա, որոնցից մեկի վարորդը ոչ սթափ վիճակում էր, երեքը չունեին համապատասխան փաստաթղթեր, մեկ մեքենայի համարանիշը փոխված էր, իսկ մնացածը՝ այլ խախտումների համար: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև վեց մեքենայի վարորդներ, որոնք վարում էին ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով: Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներն ու նրանց մեքենաները: Հայտնաբերվեցին նման երկու վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Հայտնաբերվեց նաև համարանիշը տարբեր եղանակներով ծածկած երկու մեքենա: Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ներողամտություն չցուցաբերվեց ոչ մեկի նկատմամբ: Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք երթևեկության կանոնները և մի խախտեք օրենքը: Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր