00:00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն բան կպատմեն. Ալիեւ

18:56, 29 մարտ 2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների հայտարարությանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն բան կպատմեն»,- ասել է նախագահն ի պատասխան ՏԱՍՍ-ի՝ զրույցի արդյունքները մեկնաբանելու խնդրանքին։ Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը սկսվել էր տեղական ժամանակով ժամը 11:00-ին՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  ներկայությամբ (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա), իսկ հետո շարունակվել առանձնազրույցի ձեւաչափով: Երեք ժամ անց Ալիեւին եւ Փաշինյանին նորից միացել էին երկու երկրների արտաքին գործերի նախարարները եւ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ բանակցությունները տեւել են 3.5 ժամ: Սա  Ալիեւի եւ Փաշինյանի չորրորդ անձնական հանդիպումն էր: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Դուշանբեում եւ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովների (2018 թվականի սեպտեմբեր եւ դեկտեմբեր՝ համապատասխանաբար), ինչպես նաեւ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ (հունվարի 22):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր