00:00:00

Հայաստանի վարչապետի անձնական ներկայացուցիչն ընտրվել է ՖՄԽ Քաղաքական հանձնաժողովի նախագահ

20:27, 27 մարտ 2019

Մարտի 26-ին կայացած Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի (ՖՄԽ) նիստին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Louise Mushikiwabo), Երևանի գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ իր խոսքում անդրադարձել է 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայացած ՖՄԿ գագաթաժողովին, և շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանություններին այն գերազանց կազմակերպելու համար։ Նիստին ելույթ է ունեցել ՖՄԽ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, և, շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաջողություններ է մաղթել նրան՝ իր առաքելության իրականացման ընթացքում։ Դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է նաև գագաթաժողովում ՀՀ նախագահության ընթացքում Հայաստանի նախաձեռնությունները՝ Երևանի գագաթաժողովից ընդունված հռչակագրում և բանաձևերում ամրագրված հանձնառությունների իրականացման նպատակով։ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը միաձայն ՖՄԽ Քաղաքական հանձնաժողովի նախագահ է ընտրել ՖՄԽ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր