00:00:00

ԵԽԽՎ նախագահը Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը

19:27, 27 մարտ 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ իրենք ուշադիր հետևել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Խոսելով դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը խիստ կարևորել է այդ ընտրությունների անցկացումը երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից: Նշելով, որ ժողովրդավարության ուժեղացումն ու ինստիտուցիոնալ զարգացումը շարունակական ընթացք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկրում իրականացվող գործընթացներն ուղղված են ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների հետևողական ամրապնդմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր