00:00:00

Անցկացվել է զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդմանը նվիրված խորհդաժողով

19:03, 27 մարտ 2019

Մարտի 26-ին տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփիչ խորհրդաժողովը: 2016թ.-ին մեկնարկած ծրագրի նպատակն է՝ աջակցել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կարողությունների զարգացմանը: Խորհրդաժողովի բացման արարողությանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ դիտարկելով այն որպես նշանակալի ներդրում ոլորտի բարեփոխումների գործընթացում և հույս հայտնել, որ այն շարունակական կլինի: Փոխնախարարը նաև գոհունակություն է հայտնել, որ Ծրագրի շրջանակներում նախանշված միջոցառումների իրականացման շնորհիվ գրանցվել են բավականին գոհացուցիչ արդյունքներ: Խորհրդաժողովին զեկույցով հանդես է եկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, ով ներկայացրել է ինչպես Ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները, այնպես էլ ծրագրի իրականացման ընթացքում առաջացած բարդություններն ու խոչընդոտները: Միջոցառմանը մասնակցել են ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ղեկավար Քրիստոֆ Պուարելը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Արդարադատռության նախարար Արտակ Զեյնալյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և այլք: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած սպաների վկայագրերի հանձնման արարողությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր