00:00:00

Արցախի նախագահը մասնակցել է Սամվել Կարապետյանի կողմից բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառմանը

16:20, 27 մարտ 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը կարեւորել է տարիներ շարունակ իրականացվող այս նախաձեռնությունը՝ երիտասարդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման եւ հանրապետությունում բազմազավակության խթանման տեսանկյուններից: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սամվել Կարապետյանին նախաձեռնության իրականացման եւ Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր