00:00:00

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:09, 27 մարտ 2019

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքինհարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՌուբենՌուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդիհուշահամալիր: Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ,հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Լիլիան Մորի Պասքիեն եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում: ԵԽԽՎ նախագահը նշել է, որ այսօր էլ դեռ իրականացվում են Ցեղասպանություններ եւ պետք է պայքարել ատելության, այլատյացության եւ խտրականության դեմ: «Դրանք հանգեցնում են հանցագործությունների եւ դեմ են մարդու իրավունքներին, արժանապատվությանը»,- ասել է Լիլիան Մորի Պասքիեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր