00:00:00

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը

16:01, 27 մարտ 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցող միջազգային ընկերություններն իրենց գործունեության ընթացքում նպաստել են նոր գործարար մշակույթի և արժեքների ձևավորմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն ունի մեծ ներուժ, որի ճիշտ իրացումը մեծ օգուտներ կբերի Հայաստանի տնտեսությանը, իսկ կառույցն ինքը կարող է ավելի գործուն դերակատարություն ունենալ Հայաստանի բիզնես միջավայրի առաջխաղացման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր