00:00:00

Եղանակը՝ Հայաստանում. կրկին կցրտի

18:42, 27 մարտ 2019

Մարտի 28-ին Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռներում եւ նախալեռներում ձյան, հովիտներում՝ անձրեւի տեսքով: Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-8 մ/վ: Առաջիկա 3 օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացրեցին, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը՝ մարզերում. Շիրակում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +1+6, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +1+6, Կոտայքի նախալեռներում գիշերը` +1+4, ցերեկը՝ +5+9, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +1+6, Լոռիում գիշերը՝ 0-3 ցերեկը՝ +5+10, Տավուշում գիշերը՝ -2+2 ցերեկը՝ +7+12, Արագածոտնի լեռներում գիշերը` -2-5, ցերեկը՝ +1+6, Արագածոտնի նախալեռներում գիշերը` +1+3, ցերեկը՝ +8+10, Արարատում գիշերը` +3+5, ցերեկը՝ +10+12, Արմավիրում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+12, Վայոց ձորի լեռներում գիշերը` -2-5, ցերեկը՝ +1+6, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +3+5, ցերեկը՝ +10+12, Սյունիքի հովիտներում` գիշերը` +2+4, ցերեկը՝ +10+15, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +6+10, Արցախում գիշերը` 0+3, ցերեկը՝ +8+12:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր