00:00:00

Ոստիկանությունից պարզաբանում են

18:10, 27 մարտ 2019

«Ժողովուրդ» օրաթերթի 27.03.2019 թ. համարում զետեղված «Նամակներին չեն արձագանքում» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Գագիկ Պետրոսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 21.01.2019 թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որի օրինականությունը ստուգվելէ ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նույն օրը որոշման օրինակը փոստով ուղարկվել է Գագիկ Պետրոսյանին, սակայն տեխնիկական պատճառներով 28.02.2019 թ. վերադարձվել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն և քարտուղարության կողմից կրկին ուղարկվել Գագիկ Պետրոսյանին: Բացի այդ, 18.03.2019 թ. ներկայացված դիմումի հիման վրա Գ. Պետրոսյանին են տրամադրվել իր բացատրության և դրան կից ներկայացված փաստաթղթերի օրինակները, և նա բանավոր հայտարարել է, որ արդեն իսկ ստացել վերը նշված որոշման օրինակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր