00:00:00

Արտակ Զեյնալյանը՝ իր տեղակալների ազատման մասին (տեսանյութ)

17:12, 27 մարտ 2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկու փոխնախարարների պաշտոնանկության հարցին։ «Մենք բավարարված ենք, շատ գոհ ենք, բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը։ Սա քաղաքական թիմի որոշումն է։ Իսկ թե ում կառաջադրենք այդ պաշտոնում, կորոշենք», – ասաց Զեյնալյանը` չմեկնաբանելով տեղեկությունները։ https://www.youtube.com/watch?v=zDQrdjOfeEs&feature=youtu.be Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` արդարադատության նախկին փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոնայանը ազատվել են աշխատանքից, քանի որ չեն լսել վարչապետի հորդորները և Ամանորը դիմավորել են արտերկրում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր