00:00:00

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 57 դեպք

23:56, 26 մարտ 2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք։
բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 6, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, անձի առևանգման, ծեծի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու իրացնելու նպատակով թմրանյութի ապօրինի շրջանառության 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության ու պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման ու խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր