00:00:00

Պետության համար սարսափելի էստաֆետ. ովքեր են բռնել փայտիկը

22:38, 26 մարտ 2019

1in.am-ը գրում է․ Հատուկ քննչական ծառայությունը Վահան Շիրխանյանի նամակի հիման վրա, որ նա գրել էր Ռոբերտ Քոչարյանին, նյութեր է նախապատրաստում 1998 թվականի նախագահի ընտրության կեղծման հարցում քրեական գործի համար: Կհարուցվի՞ արդյոք քրեական գործ, թե՞ ոչ: Հայաստանում, իհարկե, հազիվ թե գտնվի մեկը, ով կասկածի, որ նախորդ իշխող համակարգը կեղծել է բոլոր համապետական ընտրությունները, ամեն անգամ մի նոր մեթոդաբանությամբ: Կան մարդիկ, որոնք այդ կեղծիքը չեն խոստովանում իրավիճակի, կոնյունկտուրայի բերումով, բայց նրանք, թերևս, ամենից վստահն են, որ եղել է համատարած ընտրակեղծարարություն:
Ըստ այդմ, հարց է առաջանում, թե ի՞նչ սկզբունքով պետք է Հայաստանում քննվեն ընտրակեղծարարության դեպքերը, կեղծված ընտրությունները: Թե՞ այդուհանդերձ պետք է գիծ քաշել, իսկ իրավապահների ռեսուրսներն ուղղել առավել առարկայական գործողությունների՝ մի կողմից ընթացիկ քրեածին իրավիճակի առավել արդյունավետ վերահսկողության, մյուս կողմից՝ Հայաստանի և հանրության դեմ գործված կոռուպցիոն, տնտեսական հանցագործությունների բացահայտման, որոնց հրատապությունը Հայաստանի համար շատ ավելին է, քանի որ անմիջականորեն լինելու է հիմք հանրությունից գողացված ռեսուրսների վերադարձի, հանրայնացման, ազգայնացման համար: Ինչ վերաբերում է ընտրակեղծարարությանը, համակարգային ընտրակեղծիքներին, ապա այստեղ բացահայտումը խիստ արժեքավոր կարող է լինել այն դեպքում, երբ կրի համատարած բնույթ և ներառի բոլոր նրանց, ովքեր անմիջականորեն եղել են պատասխանատու, զբաղեցրել են բարձր պաշտոններ, կայացրել են քաղաքական որոշումներ, համակարգել են և այլն:
Այդ դեպքում Հայաստանի հանրային կյանքը կձերբազատվի մի հսկա «տզրուկից», որ քառորդ դար կպած է հանրության մարմնին, անգամ թավշյա հեղափոխությունից հետո: Բայց չափազանց դժվար պատկերացնելի է, որ հնարավոր է այդօրինակ համապարփակ և մասշտաբային բացահայտում: Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր