00:00:00

Խաղաղապահ զորքերի զինծառայողների աշխատավարձը 20 հազարով նվազե՞լ է

18:36, 26 մարտ 2019

 ՀՀ ՊՆ խաղապահ բրիգադի զորքերի մի քանի ներկայացուցիչներ դիմել են Irakanum.am լրատվական կայքին։  Դիմողները, ովքեր խնդրեցին իրենց անունները չհրապարակել նշեցին, որ իրենց աշխատավարձը 20 հազար դրամով նվազել է, քանի որ իրենց այլեւս չեն տրամադրում  խաղապահության գումար, որը տրվում էր աշխատավարձի հետ: Դա խաղապահների մոտ դժգոհություն է առաջացրել:Ի դեպ զինծառայողները հայտնեցին, թե նրանք, ովքեր փորձել են հրամանատարության մոտ խնդիրը բարձրացնել ստացել են խիստ նկատողություն։ Ի դեպ այս դժգոհության վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր․ «Զինված ուժերում զինծառայողների աշխատավարձերի նվազեցում չի պլանավորվում»: Սակայն զինվորականները պնդում են, որ արդեն երկրորդ ամիսն է ստանում են 106 հազար դրամ, նախկին՝ 126-ի փոխարեն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր