00:00:00

Գարիկ Սարգսյանի պարտությունը

18:27, 26 մարտ 2019

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Կրքերը գյուղական այս դպրոցում շուրջ երկու շաբաթ է չէին հանդարտվում։ Դպրոցում գործադուլ ու դասադուլ էր։ Ծնողները, աշակերտներն ու ուսուցիչները պահանջում էին  նորանշանակ տնօրենի հրաժարականը։ Մամուլում տեղեկություններ կան, որ Հերմինե Անդրեասյանը հանդիսանում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհին։ Արարատի մարզպետարանից իհարկե շտապել էին հերքել այս տեղեկությունը։ Ավելի վաղ մարզպետարանից տարածած հաղորդագրությունում ասվում էր, թե Ավշարի դպրոցի տնօրենը ընտրվել է օրենքին համապատասխան, եւ մարզպետի բարեկամուհին չի։ Առհասարակ մարզպետ Գարիկ Սարգսյանի գործունեությունից մարզում դժգոհությունները շատ են։ Նրա արտահայտած մտքերը տեւական ժամանակ դառնում են քննարկման առարկա, իսկ կադրային «քաղաքականությունը»՝ քննադատվում։ Լրատվամիջոցներում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ Գարիկ Սարգսյանը իր ծանոթ- բարեկամներին է տեղավորում աշխատանքի։ Մարզպետը ոչ միայն դեպի մարզպետարան է ճանապարհ բացում իր մտերիմների  համար, այլ  նաեւ դպրոցներում, մանկապարտեզներում եւ մարզային իշխանություններին ենթակա այլ կառույցներում։ Ժամանակին, երբ Գարիկ Սարգսյանը Նոր Կյանք համայնքի ղեկավարն էր, աչքի էր ընկնում իր անհամեմատ համեստ կերպարով։ Նա անգամ հայտարարել էր, որ գյուղապետարանին պատկանող մեքենան չի ցանկանում սպասարկել (խնայողություններ էր անում)։ Հետո, իհարկե Գարիկ Սարգսյանը դարձավ մարզպետ եւ սկսեց իրեն պարգեւատրումներ անել։ Ավշարի դպրոցի տնօրենի շուրջ բարձրացված աղմուկը կարծես թե հանդարտվում է։ Սա կարելի է համարել պայքարող քաղաքացիների հաղթանակը։ Գարիկ Սարգսյանը, եթե անգամ արդեն նախկին տնօրենի հետ որեւէ բարեկամակական կապ չունի պարտվեց։ Թավշյա հեղափոխությամբ, հեղափոխության ընթացքում կիրառված միջոցներն ու եղանակները բումերանգի էֆեկտ են տալիս։ Պրոցեսը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր