00:00:00

Ջիգարխանյանի ընկերը հայտնել է դերասանի վիճակի մասին

19:59, 26 մարտ 2019 Շոուբիզնես

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն դեռեւս դժվարանում է իր թատրոն գնալ, բժիշկները խորհուրդ են տալիս լիակատար վերականգնվել, դերասանի Facebook-ի պաշտոնական խմբում գրել է նրա ընկերը՝  Արթուր Սողոմոնյանը: «Մեր վարպետն իրեն լավ է զգում, ինչպես ինքն է ասում. «Անձնագրային տվյալների համաձայն»: Լրագրողների հետ չի շփվում, վերականգնմամբ է ակտիվորեն զբաղվում, ամեն օր զբոսնում է, երբեմն ընկերների հետ: Առայժմ դժվար է թատրոն գնալ, բժիշկները խորհուրդ են տալիս լիակատար վերականգնվել եւ միայն դրանից հետո սկսել աշխատել»,- գրել է Սողոմանյանը: Սողոմոնյանը նաեւ հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանի թատրոնը երիտասարդ դերասանների համար իր գեղարվեստական ղեկավարի անվան մրցանակ է սահմանել, եւ Ջիգարխանյանը նախատեսում է անձամբ նայել աշխատանքները, որ ուղարկվել են մրցանակի համար, որպեսզի լավագույններն ընտրի: Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր 2017 թվականի հոկտեմբերին. դերասանը հայտնվել էր հիվանդանոցում եւ հայտարարել, որ պատրաստ չէ ներել կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, նրա խոսքով, «իրեն մեծ ցավ էր պատճառել»: Ավելի ուշ զույգն ամուսնալուծվել էր եւ դատական վեճ սկսել: Ջիգարխանյանը բուժում է ստացել հիվանդանոցներում եւ առողջարաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր