00:00:00

Հանրապետության 6 մարզերում ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ հատվածում բուք է

11:50, 26 մարտ 2019

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ճամբարակի, Թալինի, Իջեւանի, Աշոցքի, Ջերմուկի, Գավառի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Ստեփանավանի, Ախուրյանի, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Ախուրյան ճանապարհահատվածում, Դիլիջանի ոլորաններում եւ Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Դիլիջանի ոլորանները առատ ձյան եւ խիտ մառախուղի պատճառով ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են: Գավառի եւ Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր