00:00:00

Խոշոր վթար Կոտայքի մարզում․ կա զոհ եւ վիրավորներ

13:13, 19 մարտ 2018 Պատահարներ

Մարտի 18-ին, ժամը 14:37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի մոտակա ձորն ավտոմեքենա է ընկել, կա 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արգել գյուղի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում, Mitsubishi Pajero iO մակնիշի 34 RZ 811 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ). 2002 թ. ծնված Հ. Գ.-ը տեղում մահացել է: Ուղևորներ՝ 2001 թ. ծնված Մ. Գ.-ը և 2002 թ. ծնված Գ. Հ.-ը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Հ. Գ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված ու մոտեցրել ավտոքարշակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր