00:00:00

Ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ. Թաթոյան

11:11, 03 ապրիլ 2025 Բլոգ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով այն էլ հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն, և ՆԳՆ պարզաբանումը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պարտավորություններն ու արդարացնում արգելված վերաբերմունքը:

Սա քաղաքական հովանավորության հետևանք է. տպավորություն է խմբով եկել են մարդ ծեծելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու:

Անպատժելիության, քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը և հեղինակազրկվում այն ոստիկանների ծառայությունը, որն առանց օրենքի խախտումների է իրականացվում։

Գյումրեցի 75-ամյա տիկնոջ վկայությունը (տեսանյութով) նույնպես իրավապահ մարմինների օրենքով արգելված վերաբերմունքի մասին է»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30