00:00:00

Արդյոք Հայաստանի ԱԳՆ-ն հետեւո՞ւմ է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին. Աշոտյան

17:04, 23 մարտ 2019

Ադրբեջանը ջանքեր է գործադրում Արևելյան Գործընկերության 10-ամյակի շրջանակներում ԵՄ-Ադրբեջան նոր Համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրումն  իրականացնելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այս տարի լրանում է Արեւելյան Գործընկերության 10-ամյակը, որը նշելու համար մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակի Կոնֆերանս, Եվրոպական Միության եւ Արեւելյան Գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ: Իմ ունեցած հավաստի տեղեկություններով, այդ միջոցառման շրջանակներում Ադրբեջանը ջանքեր է գործադրում ԵՄ-Ադրբեջան նոր Համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը (չշփոթել ստորագրման հետ) իրականացնելու համար: Անցյալ շաբաթ այն մասին, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները մտնում են եզրափակիչ փուլ, հայտարարել էին ԵՄ Արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Մոգերինին եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Հաննը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տվյալ համաձայնագրում ԵՄ-ից կորզել մաքսիմալ բարենպաստ ձեւակերպումներ, առաջարկում եմ ՀՀ ԱԳՆ-ից ստանալ հետեւյալ հարցերի պարզաբանումները: 1. Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետեւում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: 2. Արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձեւակերպումները բավարարում են Հայաստանին եւ համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր