00:00:00

Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:55, 23 մարտ 2019

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ:  ՀՀ ԱԻՆը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր