00:00:00

Հայկ Մարությանին չի գոհացնում «Սանիթեք»-ի աշխատանքը Երևանի աղբահանությունը կատարելու հարցում

12:58, 23 մարտ 2019

 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ բավարար է գնահատում «Սանիթեք» ընկերության աշխատանքը՝ Երևանի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում: Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում Մարությանը նշեց, որ դրա մասին բազմիցս ասել է: ««Սանիթեք» ընկերությանը նկատողություն ենք անում  և ասում , թե ինչ հստակ գործողություններ պետք է անեն:  Քաղաքապետարանի կոմունալ հարցերով վարչությունը ամենօրյա աշխատանքով , ապացույցներով, լուսանկարներով ուղարկում է այդ ընկերությանը իրենց իսկ սխալները, որպեսզի նրանք ուղղեն: Անկեղծ` մինչև այս պահը իրենք անընդհատ խոսք են տվել, որ կուղղեն և իրապես որոշ չափով ուղղվել է, եթե նկատել եք»,- ասաց Մարությանը: Հարցին` թե արդյոք այլ օպերատորներ ևս ներգրավելու են մայրաքաղաքի մաքրության աշխատանքներին, նա պատասխանեց. «Երկրորդ օպերատոր պետք է ներգրավվի, իսկ երկրորդ օպերատոր ներգրավելու համար պետք է այս օպերատորի հետ խզել կնքված պայմանագիրը: Մենք այդ գործընթացի մեջ ենք: Եթե մենք ուղղակի խզենք պայմանագիրը` սա մեծ տուգանքների, տույժերի բեռ կլինի քաղաքի վրա, դրա համար մենք մեզ իրավունք չենք վերապահում ուղղակի խզել, այլ ընթացակարգով պետք է դա անել»,- եզրափակեց Մարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր