00:00:00

Նիկոլ Փաշինյանը ծխախոտի «բիչոկներն» է հավաքում. «Հիմա Արսեն Թորոսյանը նայում ու ասում է՝ այ տենց, դե, հավաքեք»

12:04, 23 մարտ 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է համապետական շաբաթօրյակին, նա հավաքում էր տարածքում թափված ծխախոտի ծխուկները, նաեւ կատակում. «Ծխողները գցում են, չծխողները՝ հավաքում»։ Վարչապետը հիշեց ծխելու դեպ պայքարող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. «Հիմա ուղիղ եթերով նայում ու ասում է, որ էդքան ասում եմ ծխելն արգելեք, այ տենց, դե, հավաքեք»։ Դիտարկմանը, թե վարչապետը դեմ էր ծխախոտի գնի բարձրանալուն, ասաց, որ խոսքը տեմպի մասին է. «Ես կողմ եմ, որ ծխախոտի գինը աստիճանաբար բարձանա, մեկ ա բարձանալու ա։ Ես ասում եմ  բալանսավորված լինի, իսկ Արսեն Թորոսյանը՝ միանգամից»,-ասաց Փաշինյանն ու ձեռքերով համապատասխան չափերը ցույց տվեց: «Ես իմ տեսակետն ունեմ, ինքը՝ իր տեսակետը»,– ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր