00:00:00

Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան

14:52, 23 մարտ 2019

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, համաձայն որի՝  Մեղրիում գնդի ապստամբությունից հետո զինվորներին պատժել են՝ Ղարաբաղ ուղարկելով: Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները եւ անհնազանդությունները անթույլատրելի են եւ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն եւ որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երեւույթներն անթույլատրելի են: Հ.Գ. Ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսեւորել է որպես կարգազանց զինծառայող»: Մեկնաբանություններում Արծրուն հովհաննիսյանը տեղեկացրել է, որ խոսքն այն մասին է, որ զորամասերից մեկում (Սյունիքում – խմբ․) մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել։ Երբ սպաները դա թույլ չեն տվել, այդ զինծառայողները փորձել են ներքաշել այլ զինվորների, որոնց հանել են ըմբոստության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր