00:00:00

ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ և մեկ զոհ

00:49, 23 մարտ 2019

Մարտի 22-ին, ժամը 20:13-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են Lexus (վարորդ՝ Մ.Ա., ծնված 1982թ.), Dodge Neon (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1984թ.) մակնիշերի ավտոմեքենաները և Freightliner մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ.Թ., ծնված 1983թ.): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Dodge Neon» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Մ-ն, քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Մ.Ա.-ն և ուղևորը՝ Զ.Շ.-ն (ծնված 1992թ.), հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Զ.Շ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ.Ա.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են «Lexus» և «Dodge Neon» մակնիշերի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր