00:00:00

«Ուտում ենք Խաչիկյանի հետ». Վազգեն Խաչիկյանի հաղորդումը

23:48, 22 մարտ 2019

12 տարվա ազատազրկման դատապարտված, ապա Սերժ Սարգսյանի ներմամբ ազատ արձակված Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը խոհարարական հաղորդում է բացել: Այն կոչվում է՝ «Ուտում ենք Խաչիկյանի հետ»: Վերնագրին կից նաեւ գրված է՝ ավանդական ու բնական պայմաններում: Հաղորդման գովազդային պաստառը տարածվել է համացանցում: 2014 թ. դեկտեմբերին Վազգեն Խաչիկյանը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել էր 2012 թ.: Դատարանի վճռով՝ Խաչիկյանը մեղավոր է ճանաչվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ եւ խարդախությամբ 29 միլիոն դրամ գումար հափշտակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նա ներմամբ ազատ էր արձակվել 2017 թ. սեպտեմբերին: Աղբյուր՝ armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր