00:00:00

Նոր Հայաստանի ճոխ գնումները

23:23, 22 մարտ 2019

Հեղափոխությունից հետո իշխանությունները փորձում են համոզել հասարակությանը, որ բյուջեի յուրաքանչյուր կոպեկ ծախսվելու է նպատակային, հարկատուների գումարները չեն մսխվելու: Նոր կառավարությունն էլ փորձում է տպավորություն ստեղծել, որ աշխատում է գոտիները ձգած ռեժիմով՝ խնայելով յուրաքանչյուր լումա և կրճատելով բոլոր հնարավոր և անհնարին ծախսերը: Արդյո՞ք դա այդպես է: Դիտարկենք 2019 թվականի առաջին եռամսյակում տարատեսակ գերատեսչությունների, մարզպետարանների, ՊՌԱԿ-ի կողմից փոստային ծառայությունների գնման համար ծախսած գումարները: Կրկնենք՝ միայն ու միայն փոստային ծառայությունների գնման պայմանագրեր: Եվ այսպես՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը շուրջ 3,500,000 դրամի փոստային ծառայություններ է գնել, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ 600,000 դրամի փոստային ծառայություններ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ 1,950,000 դրամի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը 4,000,000 դրամի, Տավուշի մարզպետարանը՝ 200,000 դրամի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը 1,500,000 և 650,000 դրամի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 5,000,000 դրամի, ՀՀ ԿԱ ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունը 200,000 դրամի, ՀՀ դատախազությունը՝ 8,000,000 դրամի, ՀՀ արդարադատության նախարարությունը 3,000,000 և 2,500,000 դրամի, ՀՀ քննչական կոմիտեն՝ 6,000,000 դրամի, Կոտայքի մարզպետարանը՝ 240,000 դրամի, Սյունիքի մարզպետարանը՝ 240,000 դրամի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ 20,040,000 դրամի, ՀՀ Նախագահի աշխատակազմը՝ 700,000 դրամի փոստային ծառայություններ է գնել: Հիշեցնենք, սա ընդամենը 2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով միմիայն փոստային ծառայությունների գնման համար ծախսված գումարներն են: Նոր Հայաստանում բյուջեից փող դուրս գրելու համար օգտագործվում են ոչ միայն առաջին անհրաժեշտության դեպքերը, այլ լայնորեն օգտագործվում են նաև տոնական առիթները: Ամենաթարմ օրինակը մեզ տվել է Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը, որը մարտի 8-ի առթիվ փոքրիկ խնջույք է կազմակեր¬պել: ՊՈԱԿ-ն այս ծախսերը հոգացել է պետական բյուջեի հաշվին՝ ծախսելով 98 հազար դրամ: Բայց ուշագրավն այն է, որ մարտիության ֆուրշետի համար նախատեսված պայմանագիրը կնքվել է մարտի 15-ին «Դիանտուր» ընկերության հետ: Մյուս կողմից՝ պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ միջոցառման կազմակերպումը նախատեսված է իրականացնել մարտի 7-ից մինչև մարտի 12-ը: Այսինքն՝ «համեստի» մեջ նշել ավարտել են, հետո հիշել, որ պետք է նաև խնջույք կազմակերպել: Սա է նոր Հայաստանը, որտեղ վարչապետը կարող է ֆեյսբուքում հայտարարել, որ ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Եվ որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ, իսկ այդ գումարը կարելի է ստանալ վերոնշյալ նպաստառուներին նպաստից զրկելու ճանապարհով: Մի գուցե եթե վարչապետ Փաշինյանը ավելի ուշադիր զննի իր ղեկավարության տակ աշխատող գերատեսչությունների, ՊՌԱԿ-ի կողմից գնվող ծառայությունները՝11 հազար նպաստառուներին օրվա հացից զրկելու փոխարեն հնարավոր լինի նույնիսկ բարձրացնել վերջիններիս նպաստը…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր