00:00:00

ՀՀ դեսպանը և Լիբանանի ԱԺ նախագահն անդրադարձել են օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարներին

22:42, 22 մարտ 2019

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մարտի 22-ին հանդիպել է Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիի (Nabih Berri) հետ: Լիբանանի Ազգային ժողովի նախագահին փոխանցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատասխան ուղերձը` դեսպանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել ակտիվացնելու ու ամրապնդելու հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լիբանանի օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարներին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական ձևաչափերով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անդրադառնալ խորհրդարանական հնարավոր փոխայցելությունների հեռանկարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր