00:00:00

Արայիկ Հարությունյանը խնդրում է դասավարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս

22:15, 22 մարտ 2019

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խնդրում է դասավարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս: Նախարարը Լոռի Բերդում ողբերգական դեպքի հետ կապված գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: «Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում ողբերգական դեպքի մասին: Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի համադասարանցիներին, ուսուցիչներին և տղայի ծնողներին»,-գրել է Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր