00:00:00

Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավորին

18:58, 22 մարտ 2019

Մարտի 21-ին ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավոր Յանգ Դի-Պերտուան Ագոնգ XVI-ին (The Yang Di-Pertuan Agong XVI): ԱԳՆ-ից հայտնում են, որ Մալայզիայի թագավորի հետ կայացած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առկա երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մակարդակին։ Մալայզիայի թագավորն ու ՀՀ դեսպանը պատրաստակամություն հայտնեցին երկուստեք ջանքեր գործադրել դրանց ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Առանձնակի նշվեց հայկական համայնքի դերն ու պատմական նշանակությունը Մալայզիայի համար և հույս հայտնվեց, որ հնարավոր կլինի նոր գլուխ բացել այդ պատմական հարաբերություններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր