00:00:00

Առաջիկայում հնչեղ բացահայտումներ կլինեն. Վանեցյան

15:16, 22 մարտ 2019

Առաջիկայում կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ազատության» դիտարկմանը, թե վարչապետը դժգոհ է իրավապահ մարմիններից կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, և հարցին, թե ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան, Վանեցյանը պատասխանեց. - «Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների, հատկապես ԱԱԾ-ի աշխատանքից, որովհետև այն տեմպը և այն աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, որոշակի նվազում կա»։ Հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. - «Բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած գործը հնարավոր չլինի հետագայում շահարկեր, բողոքարկել և ասել, որ «մենք գործել ենք քմահաճույքով», մենք գործել ենք միայն օրենքով և փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն։ Բայց առաջիկայում կլինեն ևս մեծ հնչեղ բացահայտումներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր