00:00:00

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին

20:23, 21 մարտ 2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ տրամադրելու Կենտրոն վարչական շրջանի սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես գետնանցումներում և զբոսայգիներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության և ձևակերպումների տարածքներ և հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կառուցապատման կամ վարձակալության պայմանագրերի կնքման հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր և տվյալներ: Նաև տեղեկավություն է պահանջվել նշված բնագավառներում քաղաքապետարանի կողմից հայտնաբերված՝ օրենսդրության պահանջների խախտման փաստերի, այդ թվում՝ պայմանագրային պարտավորությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած սուբյեկտների վերաբերյալ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր